«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հայաստանն ու Հնդկաստանը առերևույթ հեռու են, բայց նույն վտանգը շատ մոտ է երկուսին

Հայաստանն ու Հնդկաստանը առերևույթ հեռու են, բայց նույն վտանգը շատ մոտ է երկուսին
20.02.2021 | 16:34

ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերության հեռանկարներն ու ռեգիոնալ անվտանգային հարցեր:

Հնդկաստանը Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի օրերին շոշափելի դիրքորոշումով համերաշխություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին, Արա Այվազյանը հայտնել է իր շնորհակալությունը:

Դիտվել է՝ 21858

Մեկնաբանություններ